MediaHub-ն ուսումնասիրել է Կառավարության առաջիկա նիստի օրակարգը․ նախագծերից մեկով որոշվելու է գումար հատկացնել Ազգային ժողովին։
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքին կից արտաքին վերելակի կառուցման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ կնքվել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-25/7 ծածկագրով պայմանագիրը։ Կապալառուի կողմից աշխատանքները մինչև 2025 թվականի ավարտը ամբողջ ծավալով չեն իրականացվել, և պայմանագրի համար ՀՀ կառավարության 1489-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները հետ են փոխանցվել պետական բյուջե։
Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կապալառուն իրականացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում, և պատվիրատուի կողմից աշխատանքներն ընդունվել են ամբողջ ծավալով։ Կապալառուի կողմից դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ A 3746908394 (10,236.7 հազ. դրամ) և A 4203433497 (15,755.3 հազ. դրամ) գումարով, որոնք ենթակա են վճարման։
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից վերոգրյալ ծախսերը համարվում են հրատապ և առաջնային՝ հաշվի առնելով վարչական շենքում անվտանգության ապահովման գործընթացները։
Նշված արտաքին վերելակի կառուցման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Ազգային ժողովին հատկացնել 25,992.0 հազ. դրամ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2026 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին հնարավոր չէ իրականացնել միջհոդվածային վերաբաշխումներ՝ պայմանավորված ազատ ֆինանսական միջոցների բացակայությամբ։

Русский