Հնդկաստանը մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ գնել հեղուկացված բնական գազ (ՀԲԳ), որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրների:
Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանը իր որոշման մասին տեղեկացրել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին ապրիլի 30-ին իր այցի ժամանակ: Այս հարցը քննարկվել է նրա՝ հնդիկ պաշտոնյաների, այդ թվում՝ նավթի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի հետ հանդիպումների ժամանակ: Սա նրանց երկրորդ հանդիպումն է եղել երկու ամսվա ընթացքում, իսկ Սորոկինը «կարող է վերադառնալ հունիսին՝ հետագա բանակցությունների համար»։
Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության՝ մարտին Ռուսաստանի նավթի և նավթամթերքի արտահանումից ստացված եկամուտն աճել է մինչև 19.04 միլիարդ դոլար: Սա 9.7 միլիարդ դոլարով ավելի է, քան փետրվարին։ Հնդկաստանը ռուսական նավթի ամենամեծ արտահանողն էր՝ օրական 2 միլիոն բարել։ Ապրիլի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Հնդկաստան նավթի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին։

Русский