Ուկրաինան ու Գերմանիան համաձայնության են եկել մինչև 1500 կիլոմետր գործողության հեռահարությամբ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Բորիս Պիստորիուսը անսպասելիորեն ժամանել է Կիեւ՝ առանց նախապես հայտարարելու այդ մասին: Նա պլանավորել էր Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկել զենքի ոլորտում համագործակցության ընդլայնումը:
Պիստորիուսը Ուկրաինային և Գերմանիային անվանել է ռազմավարական գործընկերներ և հայտարարել, որ երկրները կենտրոնանում են բոլոր օպերատիվ հեռահարության վրա առաջադեմ անօդաչու համակարգերի համատեղ մշակման վրա, մասնավորապես՝ խորը հարվածային հնարավորությունների ոլորտում:

Русский