Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամ»-ի նկատմամբ տնային կալանքի որոշումը

Blog Image

Գլխավոր դատախազությունը բողոքարկելու է Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը, MediaHub-ին հայտնել է Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը։

Դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ բողոք կներկայացվի։

Սեպտեմբերի 28-ին Մասիս Մելքոնյանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել էր, որ «Չաղ Ռուստամ»-ի և «Ֆազ»-ի միջև անձնական հարցի կապակցությամբ դեռևս 2018 թվականից ձևավորվել էին թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Գրիգորյանի և նրա մտերմուհու վերաբերյալ:

Send