Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինան պետք է ներողություն խնդրի․ Հարավային Կորեայի նախագահ

Blog Image

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյունգը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ներողություն խնդրի Կիեւի կողմից երկու հյուսիսկորեացի գերիների՝ Սեուլին հանձնելու մասին գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու համար։

Լի Ջե Մյունգը խոստացել է միջոցներ ձեռնարկել Կիեւի դեմ՝ ընդգծելով, որ Ուկրաինան «խոսել է Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի միջև բախման մասին»՝ փորձելով «պատերազմ հրահրել Կորեական թերակղզում»։

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան Հարավային Կորեային է հանձնել երկու գերի հյուսիսկորեացի զինվորների։ Ի պատասխան՝ Հարավային Կորեան քննադատել էր ուկրաինական կողմին՝ վկայակոչելով պայմանավորվածությունների խախտումը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ Կիեւի և Սեուլի միջև նման պայմանավորվածություններ գոյություն չունեն. Հարավային Կորեայի նախագահը կարծում է, որ այսպես իրեն ստախոս են ներկայացրել։

Send