Միացյալ Նահանգները մեզ առաջարկում է նվաստացուցիչ պայմաններ՝ բանակցությունները շարունակելու համար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը։
«Մենք բանակցեցինք ԱՄՆ-ի հետ և պատրաստ էինք համաձայնության գալ, բայց նրանք խախտեցին համաձայնագիրը պատերազմով։ Հիմա նրանք առաջարկում են նվաստացուցիչ պայմաններ բանակցությունները շարունակելու համար, որոնք ես պատրաստ չեմ ընդունել։ մենք չենք հանդուրժի նվաստացումը և չենք ընդունի թույլ և մասնատված Իրանի կերպարը», - հայտարարել է Իրանի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը չի ձգտում հակամարտության. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում ռումբ ստեղծել և պատրաստ ենք ցանկացած ստուգման»։

Русский