Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի այսօր

Blog Image

Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության» օրակարգի համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը կսկսվի դեկտեմբերի 18-ին, հայտնել է APA գործակալությունը։

SOCAR-ի կողմից արտադրված «ԱԻ-95» բենզինի 22 երկաթուղային վագոն այսօր կուղարկվի՝ համաձայն նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան ունի «զուտ առևտրային բնույթ», և բենզինը կվաճառվի «միջազգային շուկայի գներին համապատասխան»։

Send