Եվրոպական հանձնաժողովը 2026 թվականին ամբողջ աշխարհում մարդասիրական աջակցության համար կհատկացնի 1.9 միլիարդ եվրո, ասվում է ԵՄ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
1.9 միլիարդ եվրո օգնությունը կհատկացվի հետևյալ նպատակներին՝
557 միլիոն եվրո - Արևմտյան Կենտրոնական Աֆրիկային, Սահելին, Չադ լճի ավազանին, Նիգերիայի հյուսիս-արևմուտքին, Կենտրոնական Աֆրիկային, Հարավային Աֆրիկային, Մեծ լճերի տարածաշրջանին և Աֆրիկայի Մեծ եղջյուրին;
448 միլիոն եվրո - Գազայի հատվածին, նաև Իրաքին, Եմենին, Սիրիային և Լիբանանին;
145 միլիոն եվրո - Ուկրաինայում մարդասիրական կարիքների համար;
8 միլիոն եվրո - Մոլդովայում մարդասիրական նախագծերի համար;
126 միլիոն եվրո - Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում մարդասիրական կարիքների բավարարման համար;
95 միլիոն եվրո - Կենտրոնական և Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի համար;
73 միլիոն եվրո - Հարավարևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին աջակցելու համար, մասնավորապես՝ Մյանմարի ճգնաժամի և Բանգլադեշի վրա դրա հետևանքների համար;
14.6 միլիոն եվրո - Հյուսիսային Աֆրիկային։

Русский