Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Անսար Ալլահ» շարժումը զանգվածային հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի հարավին

Blog Image

Եմենի «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 8-ի գիշերը զանգվածային հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի հարավին՝ արձակելով տասնյակ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Շարժման խոսնակը հայտնել է, որ թիրախավորվել են Աբհայում, Նաջրանում, Տնտեսական քաղաքում և Ջիզանում սաուդական «Saudi Aramco» նավթային ընկերության օբյեկտները, Խամիս Մուշայթ ավիաբազան։

Ըստ եմենական կողմի՝ հարվածները «նշանակալի վնաս» են հասցրել։ Շարժումը սպառնացել է «ավելի ուժեղ և ավելի մեծ հարվածներով», եթե Սաուդյան Արաբիան շարունակի Եմենի վրա հարձակումները։

Գործողությունը պատասխան է եղել վերջին 3 օրերի ընթացքում Մարիբ, Ալ-Բեյդա, Հոդեյդա, Թաիզ և Ալ-Ջավֆ նահանգներում Ռիադի կողմից 121 ավիահարվածների։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունը։ Հարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 73 մարդ, հաղորդվել է էներգետիկ օբյեկտներում հրդեհների և որոշ ձեռնարկություններում խափանումների մասին։

Send