Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ

Blog Image

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։

Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։

ՀՀ ԱԳՄԱՆ

Send