Գորիսում երեկ տեղի ունեցած զինված միջադեպով պայմանավորված հարուցված քրգործի շրջանակներում այս պահին դեռևս ձերբակալված չկա։ Այս մասին MediaHub-ը տեղեկացավ ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: Վեճի ընթացքում նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդը և վարորդի հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև՝ արցախցի մի երիտասարդ վիրավորվել է։
Ըստ տեղեկությունների, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, իսկ Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:
Էմմա Մարտիրոսյան

Русский