Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է բարձր ճնշման հետևանքով սրտի կաթվածի, կուրության վտանգի մասին

Blog Image

Բարձր արյան ճնշումը սրտի ինֆարտկտի և ինսուլտի բարձր ռիսկ է պարունակում, ասել է հեռուստահաղորդավար և բժիշկ Սերգեյ Ագապկինը։

Նա պատմել է 43-ամյա տղամարդու դեպքի մասին, որի արյան ճնշումը հասել է 235-ի 110 միլիմետր սնդիկի սյան վրա։

«Այս ճնշումը մահացու է։ <…> Ինֆարլտը կամ ինսուլտը «տան շեմին սպասում են», և նրանք վիճում են, թե ով առաջինը կհարձակվի մարդու վրա, ով ունի 235 արյան ճնշում», - պատկերավոր ներկայացրել է մասնագետը։

Ագապկինն ընդգծել է բարձր արյան ճնշման վտանգները և կոչ է արել մարդկանց անհապաղ դիմել սրտաբանի, եթե իրենց արյան ճնշումը հասնի այս մակարդակին։ Բժիշկը նաև նշել է, որ 160 միլիմետրից բարձր ճնշման դեպքում կա լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկ, այդ թվում՝ երիկամների վնասվածք, սրտի անբավարարություն ու կուրություն։

Send