Միացյալ Նահանգները մտադիր է զգալիորեն կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին աջակցելու համար հատկացված ռազմական ուժերի և ռեսուրսների քանակը, հայտնել է «The New York Times»-ը։
Քննարկվող միջոցառումները ներառում են Եվրոպայում կործանիչների թվի կրճատում՝ մոտավորապես 150-ից մինչև 100, հետախուզական ինքնաթիռների և օդային տանկերների թվի կրճատում, ծովային հիմնական միջոցների, այդ թվում՝ ավիակիրի, հրթիռային սուզանավերի և ռազմավարական ռմբակոծիչների վերաբաշխում։
Փոփոխությունները Վաշինգտոնի ավելի լայն ռազմավարության մաս են կազմում՝ վերանայելու իր համաշխարհային ռազմական ներկայությունն ու վերաբաշխելու ռեսուրսներն այլ առաջնահերթ ոլորտներին։

Русский