Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելի վարչապետը «հանկարծակիի է եկել» Թրամփի՝ Իրանի հետ համաձայնագրի մասին հայտարարություններից հետո

Blog Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «հանկարծակիի է եկել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մասին հայտարարություններից հետո, հայտնել է ամերիկյան Axios պորտալի և իսրայելական 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրի:

«Նեթանյահուն նախնական ծանուցում չի ստացել և հանկարծակիի է եկել, երբ Թրամփը հրապարակել է իր նախնական հայտարարությունը [Իրանի] համաձայնագրի մասին», - գրել է Ռավիդը իր X-ում:

Հունիսի 11-ին Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել էր, որ Իրանի հետ համաձայնագրի մի քանի վերջնական դրույթներ համաձայնեցվել են բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի կողմից, սակայն ամերիկյան ուժերը կպահպանեն Իսլամական Հանրապետության դեմ ծովային շրջափակումը մինչև համաձայնագրի կնքումը: Ամերիկացի առաջնորդը նաև «Truth Social»-ում գրել էր, որ «վերջնական դրույթները հաստատվել են ինչպես սկզբունքորեն, բոլոր մանրամասներով բոլոր ներգրավված կողմերից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների կողմից»։

Send