Մի քանի օր առաջ ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ Հաղթանակի կամրջի մոտ մի քանի ավտոմեքենա էին բախվել իրար։
Ըստ տեսանյութի՝ ոստիկանական մեքենան դուրս էր եկել հանդիպակաց, ինչի պատճառով և եղել էր վթարը՝ երեք ավտոմեքենա վթարի են ենթարկվել։
MediaHub-ը փորձեց հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք ոստիկանական մեքենան է մեղավոր, արդյո՞ք ծառայողական նպատակներից ելնելով էր հանդիպակաց դուրս եկել և վտանգել քաղաքացիների կյանքը․ հարցերի պատասխանը ստանալու համար MediaHub-ը դիմեց ՆԳՆ, սակայն, մեզ նշեցին, որ քրեական վարույթ կա նախաձեռնված և պետք է դիմել Քննչական կոմիտե։
Իսկ Քննչական կոմիտեից MediaHub-ին ասացին, որ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Կատարվում է նախաքննություն:
Սակայն, կառույցներից չնշեցին, թե արդյո՞ք ոստիկանական մեքենան ծառայողական նպատակներից ելնելով էր հանդիպակաց դուրս եկել և վտանգել քաղաքացիների կյանքը, թե՞՝ ոչ, մեղավորը ոստիկանական մեքենա՞ն է, թե՞ հետևից հարվածած մեքենան։
Տեսանյութն այստեղ

Русский