Բաքուն դժգոհ է Հայաստան-ԵՄ նոր փաստաթղթից. Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ այն «հակասում է խաղաղության օրակարգին»։
Մասնավորապես, Ադրբեջանի ղեկավարությունը «անընդունելի» է համարում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը (ինչպես նշված է փաստաթղթում)։ Բաքուն նաև դժգոհ է այս հարցի՝ որպես Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթություններից մեկի սահմանումից։
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևոր սպասավորները` Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ, Միջին Ասիայից մինչև Բելառուս և Մոլդովա, խստորեն դատապարտում են ՀՀ իշխանությունների որդեգրած հակասահմանադրական, հակաեկեղեցական, աստվածամերժ գործողությունները։ Իշխանությունների այս գործողությունները քայքայում են ազգային միասնությունը, երկպառակություն և թշնամանք են սերմանում հայ ժողովրդի մեջ։
Ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը գնդապետի կոչում է ստացել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ նա 2004թ. Հունգարիայում կացնահարել էր քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին։
Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը, հայտնում է «Artsakh Monuments»–ը: Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։
Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև ասել է, որ ժամանակն է, որ Զելենսկին հավաքվի և սկսի ընդունել ԱՄՆ առաջարկները, քանի որ Եվրոպան չի կարողանում հաղթահարել ուկրաինական հակամարտությունը։

Русский