Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել մասնակցելու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
- Պուտինը Դելսի Ռոդրիգեսի հետ խոսելու անմիջական ծրագրեր չունի, բայց այն կարող է արագ կազմակերպվել;
- Կրեմլը հույս ունի ԱՄՆ-ի հետ շփումներում պարզաբանել Պուտինի՝ Գազայի խաղաղության խորհրդին հրավիրելու բոլոր մանրամասները;
- Կրեմլը վերլուծում է Գրենլանդիայի շուրջ բոլոր զարգացումները;
- Կրեմլը չի մեկնաբանում Գրենլանդիայում Ռուսաստանի «շահերի» վերաբերյալ մեղադրանքները;
- Կրեմլը համաձայն է այն գնահատականի հետ, որ Թրամփը, լուծելով Գրենլանդիայի պատկանելության հարցը, կգրի համաշխարհային պատմություն;
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Գազայի խաղաղության խորհրդում մշտական տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներից խնդրել է 1 միլիարդ դոլար ներդնել։
Անդամ երկիրը նշանակվում է ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, սակայն այս կանոնը չի տարածվում այն երկրների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում Խորհրդին նվիրաբերում են առնվազն 1 միլիարդ դոլար կանխիկ գումար։
Խորհուրդը գլխավորում է Թրամփը, ում ծրագրով էլ ստեղծվել է այն։

Русский