Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն Անկախության տոնին մոտենում է միջոցառման թամադայի տրամաբանությամբ

Blog Image

Անկախության տոնը պետության տոնացույցում թերևս ամենակարևոր օրն է, քանի որ բազմաթիվ ազգեր են երազում, պայքարում անկախության համար, սակայն ոչ բոլորին է հաջողվում ունենալ այն, հատկապես երբ անկախությունը ձեռք է բերվում, պետականությունը կերտվում է պատերազմի, զրկանքների, հազարավոր զոհերի գնով ու ազգային միասնությամբ։ Նման անկախությունը բազմապատիկ ավելի մեծ արժեք ունի, նման անկախությունը սրբության սրբոց է, անառարկելի ու անքննելի նվաճում։

Տրամաբանությունը հուշում է, որ առաջին մարդը, որը պետք է հանդես գար ուղերձով՝ Հայաստանի վարչապետն էր լինելու, որն այս պահին ցավալիորեն Նիկոլ Փաշինյանն է։ Ճիշտ է, առավոտյան նա շնորհավորեց քաղաքացիներին Անկախության օրվա առթիվ, բայց մոտավորապես այնպես, ինչպես հարսանքավորն է շնորհավորում նորապսակ զույգերին։

Նրա առավոտյան պահվածքը նման էր մարդկանց ճնշող մեծամասնությանը, որոնք հրավիրված լինելով հարսանիք, բաց են թողնում եկեղեցում պսակադրության արարողությունը ու միանգամից գնում ռեստորան։ Իսկ խոսքը ոչ թե հարիր էր պետության ղեկավարին, այլ թամադայի, որը ներկայացնում է միջոցառման ծրագիրը։

Նա առավոտյան իր տեսանյութում ընդամենը երկու վայրկյանով շնորհավորեց քաղաքացիներին, հետո բոլորին հրավիրեն Հանրապետության հրապարակ ու մնացած իր ամբողջ խոսքը նվիրեց նրան, թե ի՞նչ տոնախմբություն է սպասվում երեկոյան։

Իսկը միջոցառման թամադայի պես ներկայացրեց հանդես եկող երգիչների ցանկը, ազդարարեց, որ հետո լինելու է դրոնային հրավառություն, վերջում էլ. «բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ»։

Ճիշտ է, երեկոյան նա Հանրապետության հրապարակում հանդես կգա նաև ուղերձով, սակայն այլևս կարևոր չէ, թե ինչ է ասելու։ Պետության ղեկավարը ուղերձով պետք է հանդես գար առավոտյան, քաղաքացիները արթնանալուն պես պետք է կարդային ու լսեին նրա ուղերձը, օրը պետք է սկսվեր այդ ուղերձով, իսկ երեկոյան համերգի ժամանակ ասվածը կրկին նմանվում է թամադայի գործունեությանը, որը կենացներ է ասում երգերի ընդդիմջումներին։

Իհարկե Նիկոլ Փաշինյանի ուղերձը ավելի լավ է ընդհանրապես չլսել, որովհետև նա իր պաթետիկ խոսքի տողատակերում նվաստացնելու է Անկախության ձեռք բերումը, այն համարելու է կոնֆլիկտածին ու հայտարարելու է 4-րդ հանրապետության մասին։

Բնականաբար նա, ով հիվանդագին մղում ունի իրեն հռչակելու պետության «հիմնադիր հայր», չի կարող կարևորել այն Անկախությունը, որն իր հետ կապ չունի։ Հետևաբար պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանի համար սեպտեմբերի 21-ը ոչ թե Անկախություն ու պետականություն ձեռք բերելու պատմական նշանակության օր է, այլ սոսկ ուտելու, երգելու, «ցկցկալու» ու «տժժալու» ներթական առիթ։

Սակայն ամենայն հավանականությամբ սա կլինի վերջին սեպտեմբերի 21-ը, որը կնշվի պետականորեն։ Մեծ է նաև հավանականությունը, որ հաջորդ տարի Արցախի վերջնական կորստի օրը կնշվի նաև Հայաստանի Հանրապետության «Անկախության» օր, քանի որ ՔՊ-ական տրամաբանությամբ, մենք իրականում ձեռք բերեցինք Հայաստանը, քանի որ Ադրբեջանին հանձնեցինք այն, ինչն «իրենցն էր»՝ Արցախը։

Կարեն Կարապետյան

Send