Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեքենան բախվել է քարե պատնեշին․ վթարի հետևանքով 3 մարդ է տուժել, նրանցից մեկը՝ անչափահաս

Blog Image

Երեկ՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 42-ամյա Խաչիկ Խ․-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Վարդան Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն բախվել է քարե պատնեշին։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մեկ անչափահաս՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send