Միացյալ Նահանգներում Միացյալ Շտաբների պետերի կոմիտեից հրաժարական են տվել երկու գեներալներ, նաև բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը, գրել է «The Washington Post»-ը։
Գեներալներն են Դեյվիդ Հոդնին, որը անցյալ աշնանը ստանձնել էր Ուսումնառության և վերափոխման հրամանատարությունը, և Ուիլյամ Գրին Կրտսերը՝ բանակի կրոանական հարցերով գեներալը։
Պիտ Հեգսեթի կողմից Պատերազմի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Միացյալ Շտաբների պետերի կոմիտեում մնացել են միայն ծովային հետևակի կորպուսի հրամանատար Էրիկ Սմիթն ու Տիեզերական ուժերի հրամանատար Բրեդլի Չանս Սոլցմանը։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խնդրել էր բանակի շտաբի պետ գեներալ Ռենդի Ջորջին անհապաղ հրաժարական տալ։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ Ջորջը հրաժարական է տվել։ 2025 թվականի սկզբին պաշտոնը ստանձնելուց ի վեր Հեգսեթը հրամայել է թոշակի անցնել մի քանի գեներալների, այդ թվում՝ Միացյալ Շտաբների պետերի կոմիտեի նախկին նախագահ Չարլզ Բրաունին։

Русский