Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կառավարությունը արտոնությո՞ւն է տալիս Սամվել Ալեքսանյանին

Blog Image

Այսօրվա Կառավարության նիստի չզեկուցող նախագծերից մեկը MediaHub-ի ուշադրությունը գրավեց։ 

Նախագծում նշված է․ «Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան»:

Նախագծում նաև նշվում է՝ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109․6 մլն դրամ։

Նշենք, որ «Ալեքս տեքստիլ»-ը փոխկապակցված է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ, իսկ Սամվել Ալեքսանյանին այսպիսի «արտոնություններ» Կառավարությունը հաճախակի է տալիս,  օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը՝  օգոստոսին  «Ալեքս Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, կրկին արտոնություն էր ստացել։

Send