ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հիմնական թեման կլինի Իրանը, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենայամին Նեթանյահուն։
Վաշինգտոն մեկնելուց առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ նախատեսում է Թրամփին ներկայացնել Թել Ավիվի տեսակետները ոչ միայն Իսրայելի, այլև Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության համար կարևոր հիմնական սկզբունքների վերաբերյալ։
«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազա, տարածաշրջան, բայց, իհարկե, առաջին հերթին՝ Իրանի հետ բանակցությունները», - ասել է վարչապետը։

Русский