ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է իր ավարտին։
«Ես կարգավորել եմ ութ դաժան պատերազմ (...) և կարծում եմ, որ մոտ ենք ևս երկուսի կարգավորմանը։ Կարծում եմ՝ Ռուսաստան-Ուկրաինա [հակամարտությունը] հասնում է այդ փուլին», - ասել է Թրամփը Այովա նահանգում հանրահավաքի ժամանակ։
Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես մոտենում է հանգուցալուծման։
Հոկտեմբերի 21-ին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ էր վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Ռուսաստանը մանրակրկիտ ուսումնասիրում է այն առաջարկները, որոնք ամերիկացի դեսպանորդը ներկայացրել է քննարկումների ժամանակ։ Հոկտեմբերի 20-ին Վիտկոֆֆն Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ։

Русский