Մամուլում գրվեց, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պաշտոնյաներ և փաստաբան է ձերբակալվել։
MediaHub-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ կան ձերբակալվածներ։
«Տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքերն օրինականացնելու և այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և ՀՀ փաստաբանների պալատի անդամի (փաստաբանի) նկատմամբ: Վերջիններս ձերբակալվել են»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մարիաննա Արամյան

Русский