Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Պաշտոնական Վաշինգտոնն ու Թեհրանն անդրադարձել են բողոքի ցույցներին․ Թրամփը նորից սպառնացել է

Blog Image

- Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի այն հայտարարությանը, որ ռազմական և առևտրային բազաները կդիտարկի օրինական թիրախներ, եթե Վաշինգտոնը հարվածի Թեհրանին։ 

«Եթե նրանք դա անեն, մենք կհարվածենք նրանց այնպիսի մակարդակներով, որոնք նրանք երբեք չեն զգացել։ Նրանք նույնիսկ չեն հավատա դրան։ Ես ունեմ շատ հզոր տարբերակներ։ Այսինքն, եթե նրանք դա անեն, դրան կլինի պատասխան շատ, շատ հզոր ուժով»,- ասել է Թրամփը։

 

- Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է երկրում բողոքի ցույցերին.

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում, բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Երկրում իրավիճակն այժմ լիովին վերահսկողության տակ է»։

 

- ԱՄՆ Սենատոր Լինդսի Գրեմը կոչ է արել Թրամփին կոշտ միջոցներ ձեռնարկել «իրանական ռեժիմի դեմ»

«Fox News»-ին տված հարցազրույցում Գրեմը մեղադրել է Թեհրանին սեփական ժողովրդին սպանելու մեջ և ընդգծել լուրջ գործողությունների անհրաժեշտությունը։ Սենատորը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդի հեռացումը կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը, թուլացնել «Հեզբոլլահ»-ի և «Համաս»-ի նման խմբավորումները և կարգավորել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները։

 

- Իրանի գործող վարչակարգի տապալումը կնշանակի «Համասի», «Հըզբոլլահի» և Հուսիթների» վերջը, հայտարարել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքքաբին։

«Եթե Իրանի ժողովուրդը որոշի վերջ դնել 46 տարվա ատելությամբ լի և անգործունակ կառավարմանը, դա կարող է վերականգնել պարսկական կրթության, արվեստի, երաժշտության և ուժի մշակույթը, նաև վերջ դնել «Համասի», «Հեզբոլլահի» և Հուսիթների գոյությանը», - գրել է Հաքաբին իր X-հաշվում։

Send