Վերջին ժամերին Իսրայելում Partner և Hot ընկերությունների հազարավոր բաժանորդներ բախվել են բջջային կապի և ինտերնետի լայնածավալ խափանումների: Օգտատերերը հայտնել են, որ չեն կարողանում հեռախոսազանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել կամ օգտվել կայքերից: Որոշ դեպքերում սարքերը ազդանշան ցույց են տալիս, բայց ծառայությունն իրականում անջատված է, hաղորդել է «Channel 12»-ը:
Partner-ը հաստատել է խափանումներն ու հայտարարել, որ ակտիվորեն աշխատում է ծառայությունը վերականգնելու ուղղությամբ: «Որոշ հաճախորդներ պարբերաբար խափանումներ են ունենում բջջային կապի, ինտերնետի և հեռուստատեսության մեջ: Մենք ամեն ինչ անում ենք ծառայությունը հնարավորինս արագ վերականգնելու համար», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
«Check Point»-ի փորձագետները նաև գնահատել են, որ ստեղծված իրավիճակը, հավանաբար, պայմանավորված է տեխնիկական խնդրով, այլ ոչ թե արտաքին միջամտությամբ: Լայնածավալ խափանման ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ, և անհայտ է մնում, թե արդյոք դա կապված է ենթակառուցվածքային խնդիրների, հիմքում ընկած համակարգերի, թե այլ անկանխատեսելի հանգամանքների հետ:
Եղել են նաև հաղորդագրություններ բանկային քարտերով վճարային համակարգերի խափանումների մասին, որոնք ազդել են օգտատերերի լայն շրջանակի վրա։

Русский