Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Դաշնության Պերմի երկրամասի արդյունաբերական օբյեկտներին, Ռոստովի մարզին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, աշխատակիցները տարհանվել են, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Դոնի Ռոստովում հրդեհ է բռնկվել «Էմպիլս» ներկերի և լաքերի գործարանի և «Ռադար» գիտատեխնիկական կենտրոնի մասնաճյուղի մոտ։ ԱԹՍ-ի բեկորները «վնաս են պատճառել Տագանրոգում, Բատայսկում, Դոնի Ռոստովում և Մյասնիկովսկի շրջանում»։
«Ռոստովագրոպրոմզապչաստ» գործարանի վրա նույնպես հարձակում է եղել, լայնածավալ հրդեհ է բռնկվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվա ուղղությամբ խոցվել է 26 անօդաչու թռչող սարք։

Русский