Տեր Վրթանես քահանա Բաղալյանը քիչ առաջ տեղափոխվել է վիրահատարան, սրտի երեք ստենտ են տեղադրելու։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց հոգևորականի կինը։
Նա տեղեկացրեց, որ մոտ տասը րոպե առաջ են ամուսնուն տարել վիրահատարան, ու դեռ հայտնի չէ, թե վիրահատությունը քանի ժամ է տևելու։
Հիշեցնենք, որ 2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված լարված իրավիճակի ընթացքում վատացել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը, ինչի հետևանքով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Մաստերմեդ» բժշկական կենտրոն։
Բժիշկների տեղեկացմամբ՝ պացիենտը տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։
Նարե Գնունի

Русский