«Ուկրաինայում պատերազմը կավարտվի առաջիկա ամիսներին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Բոլորը հյուծված են. ո՛չ ուժեր են մնացել, ո՛չ էլ ռեսուրսներ»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական անվտանգությանը նվիրված համաժողովում։
- Ուկրաինական հակամարտությունը կարող էր ավարտվել դեռ 2022 թվականին՝ մի քանի շաբաթվա կամ նույնիսկ օրվա ընթացքում, սակայն Արևմուտքը պահանջեց շարունակել ռազմական գործողությունները «մինչև վերջին ուկրաինացին»;
- Ուկրաինայում խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Մինսկը պատրաստ է ընդունել յուրաքանչյուրին, ով շահագրգռված է հակամարտության լուծմամբ։ Ահա Լուկաշենկոյի հայտարարությունների հիմնական կետերը;
▪ Ուկրաինայում Ռուսաստանը պայքարում է ամբողջ Արևմուտքի դեմ. Մինսկը քաջատեղյակ է դրան և պարզապես չի կրկնում ուրիշի թեզերը;
▪ Հակամարտության սկզբից ի վեր Բելառուսն ընդունել է կես միլիոն ուկրաինացու;
▪ Պատերազմից Բելառուս փախած ուկրաինացիների մասնակցությամբ որևէ կոնֆլիկտ չի գրանցվել. նրանք հանրապետությունում երկրորդ տուն են գտել և բարեխղճորեն աշխատում են;
▪ Եթե Ուկրաինայում հակամարտությունը չդադարեցվի, աշխարհը կարող է կանգնել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. Թրամփը կարևոր գործ է կատարում՝ փորձելով կանխել էսկալացիան: Թրամփը թույլ չտվեց եվրոպացիներին հրահրել միջուկային հակամարտություն. նա արժանի էր Խաղաղության Նոբելյան մրցանակի;
▪ Ուկրաինական հակամարտությունն արդեն ազդում է Բելառուսի տարածքի վրա. Մինսկն անում է հնարավոր ամեն ինչ՝ հակամարտության մեջ ներքաշվելուց խուսափելու համար;
▪ Պուտինը տեղյակ է Բելառուսին ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի մասին և չի ցանկանում, որ դա տեղի ունենա;
▪ Ուկրաինայում պատերազմը կավարտվի առաջիկա ամիսներին. բոլորն արդեն հոգնել են դրանից;
▪ Լուկաշենկոն Վենեսուելայի նախագահի ձերբակալությունը որակեց որպես խայտառակություն՝ նշելով, որ իրավիճակը կարելի էր այլ կերպ լուծել;
▪ Արևմուտքը չի գիտակցում այն հնարավոր ռազմական հակամարտության մասշտաբները, որին ինքն է պատրաստվում;
▪ ԵՄ-ի՝ ամեն ինչին ուժի դիրքերից մոտենալու քաղաքականությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. դրա ապացույցն են Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ակցիաները;
▪ Թեև Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը և արժանի քննադատության տեղիք տալիս, այնուամենայնիվ, ըստ էության, նա աշխարհը զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից։
▪ ՆԱՏՕ-ն վերածվել է ագրեսիվ դաշինքի;
▪ ՄԱԿ-ը փաստացի կաթվածահար վիճակում է;
▪ Գլոբալ մակարդակով հակամարտությունների ներուժը հասել է կրիտիկական կետի։

Русский