Կրծքավանդակի ցավը կարող է լինել մոտալուտ սրտի կաթվածի ախտանիշ. այն կարող է ճառագայթել ձախ ձեռքին, պարանոցին կամ ծնոտին, «Պրավդա»-ին ասել է ընտանեկան բժիշկ Մարիա Բելյաեւան։
Նա ասել է, որ հատկապես կարևոր է վերահսկել այս խնդիրը քրոնիկ սրտանոթային հիվանդություններով կամ բարձր արյան ճնշմամբ հիվանդների մոտ։ Նա նշել է, որ այլ ախտանիշներից են ճնշման զգացումը, սրտի անկանոն աշխատանքը և անհասկանալի թուլությունը։ Բացի այդ, մարդը կարող է թուլություն զգալ, գունատվել, շնչառության դժվարացում ունենալ ու սառը քրտինք թափել։
«Եթե մարդը բողոքում է կրծքավանդակի հանկարծակի ցավից, չի կարողանում նորմալ շնչել, դառնում է անտարբեր կամ ապակողմնորոշված, սա պատճառ է անհապաղ շտապօգնություն կանչելու համար։ Նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ պատճառը այլ է, ավելի լավ է զգույշ լինել, քան թանկարժեք ժամանակը վատնել», - եզրափակել է Բելյաեւան։

Русский