Իշխանությանը հասարակությունը չի վստահում, ՔՊ-ն չունի իրական աջակիցներ։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ «Սիվիլնեթին» տված հարցազրույցում։
«Որ օրը ՔՊ-ն իշխանությունը կորցնի Հայաստանում, ՔՊ-ի համար իրենց կոկորդները պատռողները, որ գոռում են՝ «Մենք ՔՊ-ից ենք», «Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն ենք», փախչելու են ու ոչ ոք հետո չի ասելու, որ ՔՊ-ին աջակցել է, չի ասելու, որ ժամանակին ընտրել է ՔՊ-ին»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Նա շեշտել է՝ գործող իշխանությունները երկիրն այնպիսի վիճակի են հասցրել, որ իրենց կողքին գտնվողները կամ վախից դրդված են մնում, կամ անձնական շահից դրդված են աջակցում։
«ՔՊ-ին ուրիշ աջակցող չկա։ Հենց իշխանափոխություն եղավ, այս օրը հիշեք, մոմով եք մարդ փնտրելու, որը կասի՝ «Ես ՔՊ-ի աջակից եմ»,- նշել է Վանեցյանը։

Русский