Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կիևյան կամուրջը փակ կլինի. ի՞նչ այլընտրանք է առաջարկում քաղաքապետարանը

Blog Image

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Որոշումը նոր քննարկումների առիթ է դարձել․ քաղաքացիները մտահոգված են, թե ինչպես է կազմակերպվելու երթևեկությունը խցանումներից խուսափելու համար և ինչ այլընտրանքային երթուղիներ են գործելու։

Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Մեզ հայտնեցին, որ երթևեկության վերակազմակերպման վերաբերյալ վերջնական տեղեկատվությունը դեռևս պատրաստ չէ, սակայն առաջիկա օրերին քաղաքապետարանը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Էմմա Մարտիրոսյան

Send