Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի

Blog Image

Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի
 
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հունվարի 8-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը, անազատության մեջ հանիրավի գտնվող մեր սիրելի հոգևոր հայրերի, գերեվարված և ազատազրկված մեր զավակների, հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և ամենքի համար:
 
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, քաղաք Թալին»։

Send