Ամերիկայի Միացյալ Նահանգներ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ուրվագծել է Վենեսուելայում ԱՄՆ վերահսկողության տակ անցումային շրջանի հնարավոր տևողությունը։
Դա կարող է լինել մեկից երկու տարի, կամ նույնիսկ ավելի երկար։
Ռայթը բացատրել է, որ «նպատակն է ստեղծել ներկայացուցչական և օրինական կառավարություն», որից հետո երկիրը «կվերականգնի լիակատար ինքնիշխանությունը»։ Նա ընդգծել է, որ Կարակասի ներկայիս կառավարությունը զուրկ է լեգիտիմությունից։
«Մենք ցանկանում ենք ստեղծել ներկայացուցչական կառավարություն Վենեսուելայի ժողովրդի համար։ Կարծում եմ, որ դրանից հետո դուք կտեսնեք ինքնիշխանության լիակատար վերադարձը Վենեսուելայի կառավարությանը։ Այսօր մենք Վենեսուելայում չունենք օրինական կառավարություն։ Մենք կցանկանայինք շարժվել դեպի դա և հասնել դրան»,- ասել է նա «CBS News»-ի եթերում։
«25 տարի շարունակ այս երկիրը անկման մեջ է եղել։ Նախագահ Թրամփը, իր ոչ ավանդական, ստեղծագործական, հըմ, միջամտությամբ, թույլ տվեց մեզ փոխել խաղի կանոնները»,- ասել է Ռայթը։

Русский