Ֆինլանդիայում սկանդալ է բռնկվել ասիացիների մասին կատակի պատճառով:
«Միսս Ֆինլանդիա» մրցույթի հաղթող Սառա Ջաֆցեն նոյեմբերի վերջին հրապարակել է մի լուսանկար, որում երևում է, թե ինչպես է նա «աչքեր նեղացնում»՝ ասիացու կրկնօրինակելու համար։ «Ես գնում եմ ճաշելու չինացիների հետ», - գրել էր նա:
Հետագայում Ջաֆցեն ներողություն է խնդրել նրանցից, ովքեր կարող էին վիրավորված լինել լուսանկարից և նշել, որ հետևություն կանի այս իրավիճակից։ Սակայն գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հետագայում հաստատել են, որ զրկել են նրան «Միսս Ֆինլանդիա» տիտղոսից՝ նշելով, որ չեն հանդուրժում ռասիզմի կամ խտրականության որևէ դրսևորում։
Իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան «Իրական ֆիններ» կուսակցության քաղաքական գործիչները հայտարարել են, որ պատիժը չափազանց խիստ է և, որպես աջակցություն, հրապարակել նույն ժեստը կատարող իր լուսանկարը:
Հետո երկրի վարչապետ Պետտերի Օպրոն հրապարակավ ներողություն է խնդրել, այդ թվում՝ Տոկիոյում Ֆինլանդիայի դեսպանատան միջոցով: Հելսինկին լրջորեն մտահոգված է, որ իշխող կոալիցիան կարող է փլուզվել:

Русский