«Սա մեր պատերազմը չէ», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Մենք պետք է անենք այն, ինչ մեր շահերից է բխում։ Հիմա մենք պետք է նվազագույնի հասցնենք մեր տնտեսության համար արդեն իսկ տեսնվող այս գլոբալ ցնցումների հետևանքները։ Հավանաբար, մենք պետք է ապահովենք մեր սեփական օգուտները, որքան էլ դա ցինիկ հնչի»,- ասել է Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դադարեցնել պատերազմը Մերձավոր Արևելքում, քանի որ «այն կարող են դադարեցնել նրանք, ովքեր սկսել են այն, ինչը, մեր կարծիքով, նրանք պետք է անեն»։

Русский