Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Այդ տեսագրությունները ԿԵՂԾ ԵՆ․ Արսեն Բաբայան

Blog Image

Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․

«Ինձ ուղարկեցին «Free News» հեռուստաընկերությանը Արման Սարոյանի՝ կարգալույծ Գևորգի տված հարցազրույցից մի հատված։
Սարոյանը պնդում է, թե Մայր Աթոռում պահվում են միջազգային երեք փորձաքննությունների եզրակացություններ, որոնցով իբր հաստատվում է հայտնի տեսագրությունների իսկությունը։

Հանրությանը տեղեկացնում եմ՝ Մայր Աթոռում պահվող երեք միջազգային փորձաքննությունների եզրակացությունները հաստատում են ճիշտ հակառակը․ այդ տեսագրությունները ԿԵՂԾ ԵՆ։

Ավելին՝ այդ եզրակացությունները ոչ միայն պահվում են Մայր Աթոռում, այլև վաղուց հրապարակվել և դարձել են հանրության սեփականությունը։ Դրանց բովանդակությանը կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Սարոյանը։

Դժվար է հասկանալ՝ Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար հանրությանը ներկայացնում է դրանց հակառակ իմաստը։ Երկու դեպքում էլ նրա տարածած պնդումը սուտ է։

Հ․Գ․ Սա կեղծիք ու սուտ տարածելու առաջին դեպքը չէ։ Ցավոք, հիմքեր չունեմ կարծելու, թե վերջինն է լինելու»,- գրել է Բաբայանը։

Send