ԱՄՆ նախկին նախագահ 79-ամյա Բիլ Քլինթոնը նկատվել է Նյու Յորքի «Հեմփթոնս» օդանավակայանում՝ դեֆիբրիլյատորով։
Նա ունեցել է սրտի խնդիրներ, գրել են ԶԼՄ-ները։
Քլինթոնն ու նրա կինը՝ Հիլարին, նկատվել են օդանավակայանում՝ շարժական սարքով, որը, ըստ երևույթին, «Propaq MD Air Medical Bag» է եղեկ՝ թեթև տրանսպորտային մոնիտոր և դեֆիբրիլյատոր։
Դեկտեմբերին ԱՄՆ նախկին նախագահը հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ։ 2004 և 2010 թվականներին նա սրտի վիրահատության է ենթարկվել։