Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման մեջ, գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։
«Ես շնորհակալ եմ իմ ադրբեջանցի գործընկերներին Ադրբեջան կատարած այցի համար, որտեղ ես գլխավորել եմ ԵՄ պատվիրակությունը։ Ես փոխանցեցի ԵՄ-ի պատրաստակամության ուղերձը՝ ամրապնդելու աջակցությունը կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը», - գրել է Մագդալենա Գրոնոն X սոցիալական ցանցի իր էջում։
Նա ասել է, որ այցելել է նաև Նախիջևան և ծանոթացել է տեղի տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ ԵՄ-ի հետ հնարավոր համագործակցության համար։