Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները սեպտեմբերի 18-ին` ժամը 23.10-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի տներից մեկում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի Մետաղագործների փողոցի բնակիչ 52-ամյա տղամարդու:
Սեպտեմբերի 10-ից նա հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ։
ՆԳՆ փրկարար ծառայություն