Հայաստանի Գավաթի 1/16 եզրափակիչում «Գանձասարը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Բերտրան Ջունիոր Մանին։ Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» հավասարեցրեց հաշիվը «Գանձասարի» պաշտպան Արման Խաչատրյանի ինքնագոլով (54-րդ րոպե)։ Հաղթանակը Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմին պարգևեց Նարեկ Ալավերդյանը՝ 83-րդ րոպեին խփած գոլով։
Ավելի վաղ այս փուլում «Արարատի Արաքսը» հաղթահարել էր «Լեռնային Արցախի» արգելքը, «Սյունիքը» դուրս էր թողել «Հայքին», իսկ «Սարդարապատը»՝ «Միկային»։