Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը շինհրապարակում կողաշրջվել է

Blog Image

Երեկ՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 105 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելիս «Mercedes Arocs» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդ Հայկ Վարդանյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան շինկազմակերպության կողմից հատուկ տեխնիկաներով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։
 

Send