Ձմռան նախապատրաստական, պլանային պրոֆիլակտիկ և նորոգմանն աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի, Նորքի 2-րդ զանգվածի (բացառությամբ Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի և առանձնատների), Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 25-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ (Վեդու ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր բնակավայրերի գազասպառողների, «Վեդի Գազ», «Դեյվ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Էֆեկտ Գրուպ» ՍՊԸ-ի, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գազամատակարարումը։
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան, Դպրոցի, Զաքարյան, Բանակի, Հերացու և Վարդանանց փողոցների գազասպառողների գազամատակարարումը։