Սննդակարգում բանջարեղենի և լոբազգիների ներառումը կարող է օգնել նվազեցնել սրտի կաթվածի ռիսկը, NEWS.ru-ին ասել է սրտաբան և վերականգնողական մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Մարիա Չայկովսկայան։
Նրա խոսքով՝ լավագույն սննդակարգը ներառում է ոչ առողջ սննդի բացառումը և միջերկրածովյան սննդակարգի սկզբունքներին հետևելը։
Չայկովսկայան նշել է, որ սրտի կաթվածի ռիսկը նվազեցնելու լավագույն ռազմավարությունը բաղկացած է երեք մասից։ Նախ, նա խորհուրդ է տվել խուսափել գերմշակված սննդամթերքներից, տրանս ճարպերից և շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով գազավորված ըմպելիքներից։ Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել շաքարի, աղի, վերամշակված մսի և երշիկեղենի, ալկոհոլի և սպիտակ հացի օգտագործումը։
Մասնագետն ասել է, որ սննդակարգը պետք է հիմնված լինի կանաչեղենի, բանջարեղենի և մրգերի վրա։ Նա խորհուրդ է տվել ամենօրյա սննդակարգում ներառել վարսակի շիլա, հնդկացորեն, ամբողջական հացահատիկի հաց և հացահատիկներ։ Անհրաժեշտ են նաև ոսպ, սիսեռ և լոբի։
Սրտաբանը բացատրել է, որ այս սննդամթերքները պետք է օգտագործել շաբաթական երեք կամ ավելի անգամ։
