Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արդարադատության նախարարությունը Նազիկ Ավդալյանի հետ համագործակցություն է սկսում

Blog Image
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։

Նախարարը ներկայացրել է`

Քրեակատարողական ծառայության գործունեությունը,

Ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալացմանն ուղղված ծրագրերը,
Կողմերը քննարկել են`


ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը։

Նազիկ Ավդալյանը ներկայացրել է`

Հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց շրջանակում նախատեսվում է համագործակցել նաև քրեակատարողական հիմնարկների հետ։
Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հիմնադրամի կողմից գույք և մարզական պարագաներ նվիրաբերել «Սևան» քրեակատարողական հիմնարկին՝ նպաստելով այնտեղ սպորտային պայմանների բարելավմանը։
Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Նազիկ Ավդալյանին նախաձեռնության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունն ազատազրկված անձանց շրջանում։
Send