Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք մեզ որբացած ենք զգում, այստեղ չէ մեր Առաջնորդը․ միասնական աղոթք՝ Մուղնու եկեղեցում

Blog Image
Արագածոտնի թեմն այսօր կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի՝ միասնաբար աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ
Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։
Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի մասնակցությամբ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Թեմի հոգևոր դասին աղոթակից էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան ԲԿ-ի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը:
Ժամերգության ընթացքում շարականի երգեցողությամբ հոգևոր դասը իր խոնարհումը բերեց Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքն ամփոփող սրբատեղիին՝ խնդրելով քաջամարտիկ Սրբի բարեխոսությունը:
Ավարտին իր խոսքն ու պատգամը հավատացյալների փոխանցեց Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:
Տեր Հայրն իր խոսքում ցավ հայտնելով, նշեց. «Մենք մեզ որբացած ենք զգում, որովհետև այստեղ չէ մեր հայրը, մեր Առաջնորդը ում աղոթքով էին սկսվում այս ժամերգությունները: Իսկ մեր եղբայրը՝ Տեր Գարեգինը պետք է այստեղ լիներ, որ միասին պատրաստվեինք և դիմավորեինք ամենքիդ և այսօր առավել ուրախ սրտով աղոթեինք»:
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում:
Send