Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մաշտոցի պողոտայում լուսացուցային ռեժիմների փոփոխություն ենք անելու, որ խցանում չլինի․ Վազգեն Հարությունյան

Blog Image

Երևանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին հարցրինք, թե իրեն դո՞ւր է գալիս այն «հրաշալի» իդեան, որ Սարյան փողոցը դարձրել են միակողմանի՝ ամբողջ հոսքը ուղղորդելով Մաշտոցի պողոտա, ինչի հետևանքով մի քանի օր է՝ Մաշտոցի պողոտան խցանված է։

Հարությունյանն այսպես մեկնաբանեց իրենց նոր որոշումը, որն առաջացրել է բազմաթիվ վարորդների անկեղծ դժգոհությունը․ «Տեսեք, այս փոփոխությունը հստակ նպատակ ունի, և այն տեսանելի է․ մասնավորապես՝ Սարյան փողոցում երթևեկությունը միակողմանի կազմակերպելու փոփոխությունը հստակ ազդեցություն է ունեցել Սարյան փողոցի վրա, և Սարյան փողոցի հոսքերի անընդհատությունն ապահովում է, եթե Լեոյից կամ Խորենացիից մտնեք Սարյան փողոց, ընդամենը 5 րոպեում Փոքր կենտրոնը միակողմանի փողոցներով շրջանաձև անցնելով՝ կարող եք հայտնվել Խանջյան փողոցում։ Սա հստակ է ու փաստ է»։

-Բայց դրա փոխարեն Մաշտոցի պողոտան է այս օրերին մշտապես խցանված։

-Այո, մինչև փոփոխությունն էլ, ավտոբուսային գծերի ներդրմամբ պայմանավորված, այդ խնդիրը կար և մեր մշտադիտարկման ներքո էր՝ Մաշտոց-Խորենացի և Մաշտոց-Ամիրյան խաչմերուկներում, որը պայմանավորված էր հետևյալով, որ ավտոբուսի առանձնացված գիծ հատկացնելով և առանձին լուսացույց տեղադրելով՝ որոշ ժամանակ էր հատկացվել լուսացույցին բացառապես հասարակական տրանսպորտի համար։ Այս երթևեկության վայրկյանները հատկացվել էին ընդհանուր ռեժիմներից։ Երեկ երեկոյան ռեժիմների փոփոխություն ենք կատարել, ինչը չէինք կատարում Սարյանի փոփոխությունը հաշվի առնելով, և, Սարյանի փոփոխությունը կատարելուց հետո հոսքերի վերահաշվարկ անելով, լուսացուցային ռեժիմները ամբողջ Մաշտոցի պողոտայում երեկ երեկոյան փոփոխվել են։ Ի՞նչ ենք արձանագրել դրա արդյունքում․ ներկայում որոշ չափով խնդիր է մնացել Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում, որի լուսացույցի ռեժիմը նույնպես վերահաշվարկ է արվում և փոփոխվելու է, դրանով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայի անընդհատությունը կվերականգնվի։ Ձեր բարձրացված հարցը մեր մշտադիտարկման արդյունքում հստակ բացահայտված հարց է եղել, խնդիրը այն է եղել, որ մեր վարորդները, Մաշտոցի պողոտայով դեպի Հաղթանակ կամուրջ ուղղությամբ երթևեկելիս Ամիրյան և Խորենացի խաչմերուկը կարողանում էին ասել երկու, շատ պիկ ժամերին անգամ երեք կանաչ ազդանշանի ազդեցության տակ։ Այս խնդիրը մենք գիտեինք։ Երեկվա փոփոխություններից հետո Մաշտոց-Խորենացի խաչմերուկում կարգավորվել է հարցը, Ամիրյան խաչմերուկինն էլ այսօր է լուսացուցային ռեժիմի փոփոխություն իրականացվելու, որպեսզի խնդիրը կարգավորելու։

-Իսկ ի՞նչ փոփոխություն եք կատարելու լուսացույցի ռեժիմի մեջ, ավելի երկա՞ր եք պահելու կանաչը։
՛
-Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակ կամուրջ երթևեկելիս լուսացույցերի՝ Ամիրյան և Խորենացի փողոցների կանաչ ազդանշանի վայրկյաններն ավելի երկար են տևելու, ինչը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկն ապահովել դեպի ուղիղ՝ դեպի Հաղթանակ կամուրջ։ Այսինքն՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում դեռ խնդիրը առկա է, որն այսօր պետք է կարգավորվի։

Վահե Մակարյան

Send