Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արարատի մարզի պարեկները տղամարդու մոտ հայտնաբերել են ատրճանակ

Blog Image

Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները հոկտեմբերի 16-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա:

Վարչարարություն իրականացնելիս պարեկները Արտաշատի բնակիչ 44-ամյա վարորդի վերարկուի տակ նկատել են զենքի խզակոթի նմանվող առարկա: Վարորդը փորձել է դիմել փախուստի, այդ ընթացքում նրա մոտից ընկել է զենքի նմանվող առարկա:

Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը «Մակարով» տիպի մարտական ատրճանակ է՝ լիցքավորված 7 փամփուշտով։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Send