Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Էջմիածին-Արմավիր ճանապարհին ատրճանակ ու զինամթերք են հայտնաբերվել

Blog Image

 

Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը թողնում է Էջմիածին-Արմավիր ճանապարհին՝ կամրջի տակ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և պետական պահպանության գլխավոր վարչության Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ՝ պահեստատուփով, նռնակներ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ և տարբեր տրամաչափի 293 փամփուշտ:

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ՆԳՆ ոստիկանություն

Send