Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Արմավիրում թմրանյութով փաթեթներ տեղադրելիս 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Blog Image

Անօրինական թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացնելիս Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում ձերբակալեցին Երևանի Գայի փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով մեկ փաթեթ` լցված մարիխուանայի նմանվող զանգվածով: Երիտասարդը հայտնեց, որ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել նման 20 փաթեթ` դրանք տեղադրելու նպատակով:
Դրանցից երկուսն արդեն տեղադրել է Երևանում, 14-ը` Վաղարշապատում, երեքն էլ` Արմավիր քաղաքում:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ երիտասարդի տեղադրած փաթեթները հայտնաբերվեցին:

Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով լցված ևս 9 փաթեթ: Հանգամանքները պարզվում են:

ՆԳՆ ոստիկանություն

Send